33-ամյա Նաստյա Կամենսկիխը հազվագյուտ լուսանկար է հրապարակել; Երգչուհին անկեղծ խոստովանություն է արել իր կազմվածքի մասին։
«Какая разница» հիթի կատարողը սիրում է ցուցադրել սլացիկ, սպորտային կազմվածքը։ Նաստյան համարձակ կերպարներով հաճախ է էքսպերիմետներ անում, եւ երկրպագուները նկատում են, որ արտիստը այժմ ֆիզիկական լավ վիճակում է։
Կամենսկիխը որոշել է ցույց տալ, թե ինչ տեսք ուներ կարիերայի սկզբում, երբ քաշը հասնում էր 80 կիլոգրամի։ Ռեփեր Պոտապի (Ալեքսեյ Պոտապենկո) կինը լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են տարբեր տարիների, երբ քաշը տարբեր է եղել։ Նաստյան ժպտացել է տեսախցիկի առաջ եւ երջանիկ տեսք ունի։ Երգչուհին, սակայն, խոստովանել է, որ անցյալի լուսանկարներն իրեն դուր չեն տալիս։ «Առաջ եւ հետո։ Դուք գիտեք՝ ես երկար տարիներ ամաչում էի տեղադրել այս լուսանկարները։ Եվ նախկինում դրանք երբեք չէի հրապարակի, բայց եթե իրապատում, ուրեմն իրապատում»,- նշել է աստղը՝ ակնարկելով իր մասնակցությամբ «Девочки рулят» շոուն։