Հաջողությամբ նիհարելու համար անհրաժեշտ չէ կրճատել սնունդի չափաբաժինները, կարծում է ավստրալացի սննդաբան Պոլա Նորիսը: Ըստ նրա՝ միանգամայն բավարար է որոշ բաղադրիչներ պակաս կալորիականությամբ մթերքներով փոխարինել:
Ինչպես պատմում է The Daily Mail-ը, մասնագետը խորհուրդ է տալիս, օրինակ, թթվասերը փոխարինել հունական մածունով՝ առանց հավելումների: 50 գրամ մածունը ընդամենը 30 կիլոկալորիա է պարունակում, 5,6 անգամ պակաս, քան նույն քանակությամբ թթվասերը:
Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տալիս խուսափել մայոնեզից աղցանների մեջ: Փոխարենը, կարող եք տնական խառնուրդ օգտագործել, որը բաղկացած է երկու ճաշի գդալ մածունից, մեկ ճաշի գդալ դիժոնային մանանեխից, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութից, աղից եւ պղպեղից: Երկուսուկես ճաշի գդալ մայոնեզի կալորիականությունը 206 կիլոկալորիա է, իսկ նրա առաջարկած խառնուրդն ընդամենը 25 կիլոկալորիա է:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չեդեր պանիրը փոխարինել պարմեզանով: Քանի որ Պարմեզանն ավելի ուժեղ համ ունի, դրա քանակությունը կարելի է հեշտությամբ կրճատել: 40 գրամ չեդդերի փոխարինումը 20 գրամ պարմեզանով խնայում է 45 կալորիա:
news.am