Սննդաբանները խորհուրդ են տալիս օրական սննդի սպառման մեջ ներառել 30 գ ընկուզեղեն: Բայց բոլորը գիտեն, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր և կալորիաներ, արդյո՞ք սա չի հանգեցնի քաշի ավելացման: Պատասխանում է Cosmo.ru-ն:
Այսպիսով, ընկույզները պարունակում են ճարպեր, և դրանց քանակը կախված է ընկույզի տեսակից: Օրինակ՝ 30 գ կեշյուն պարունակում է 15 գ ճարպեր:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ընկուզեղեն են ուտում, ավելի քիչ են քաշ հավաքում (կամ ընդհանրապես չեն հավաքում), քան նրանք, ովքեր նախընտրում են «վատ» ճարպերը: Դիետային ընկույզները նույնպես չեն խանգարում: Եվ ահա թե ինչու:
- Օրգանիզմը չի վերցնում բոլոր ճարպերը
Ընկույզի մեջ ճարպերը պարունակվում են բջիջների պատերին, որոնք այնքան էլ հեշտ չեն քանդվում մարսելիս: Ճարպի մի մասը պարզապես հեռանում է օրգանիզմից բնական ճանապարհով:
- Ընկույզները մեծացնում են այրվող կալորիաների քանակը
Դա մասամբ պայմանավորված է ընկույզում սպիտակուցի առկայությամբ, բայց մեխանիզմը մինչև վերջ պարզ չէ:
- Հագեցածության զգացումն ավելի երկար է տևում
Ըստ այդմ, դուք երկար ժամանակ քաղց չեք զգում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը