Բաղադրիչներ
- Չամիչ կամ չոր լոռամիրգ – 60 գ
- Նուշ – 220 գ
- Պիստակ – 60 գ
- Քունջութ – 1 ճ/գ
- Ձվի սպիտակուցներ – 2 հատ
- Շաքարավազ – 50 գ
- Մեղր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Մանրացրած նուշը, չամիչը կամ լոռամիրգը, տապակած և մանր կտրատած պիստակը, քունջութի սերմերը, շաքարը, մեղրը և սպիտակուցները լավ խառնել:
- Ստացված զանգվածից թխվածքաբլիթներ ձևավորել և շարել յուղաթղթով պատված տապակին:
- Թխել 50 րոպե, 130 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը