Վարդագույնի 50 երանգները․ Քլոե Քարդաշյանը նշել է դստեր երեքամյակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարդագույնի 50 երանգները․ Քլոե Քարդաշյանը նշել է դստեր երեքամյակը

Քլոե Քարդաշյանի եւ Տրիստան Թոմփսոնի դուստրը մեկ շաբաթ առաջ երեք տարեկան է դարձել։ Այսօր Թրուի մայրը փոքրիկի համար կազմակերպված տոնից լուսանկարների շարք է հրապարակել։ Այն կազմակերպվել է տանը, ուր Քլոեն ապրում է իր երեխայի հոր՝ Տրիստան Թոմփսոնի հետ։

Առանձնատունը զարդարված էր բազմաթիվ փուչիկներով, իսկ մուտքի մոտ հյուրերին դիմավորում էին դիսնեյյան արքայադուստրերի հագուստ կրող անիմատորներ։ Հյուրերի շարքում էին նաեւ Թրուի սիրելի մորաքույրերը՝ Քիմն ու Քայլին, ինչպես նաեւ նրա հայտնի տատիկը՝ Քրիս Ջենները։