Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հետաքրքրություն է առաջացրել քիմչիի նկատմամբ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հետաքրքրություն է առաջացրել քիմչիի նկատմամբ

Քիմչի հարավկորեական մարինացված կաղամբի արտահանումը ռեկորդային մակարդակի է հասել 2021 թվականի առաջին եռամսյակում. Հարավային Կորեայի մաքսային վարչության պնդմամբ՝ դա ուղիղ կապ ունի կորոնավիրուսի համավարակի հետ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ վերջին տարվա ընթացքում քիչմչիի արտահանումն աճել է 54,3 տոկոսով: Հիմնականում այն արտահանվում է Ճապոնիա, սակայն ԱՄՆ-ում նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում քիմչիի նկատմամբ:

Բանն այն է, որ համավարակի սկզբից տարածվել է քիմչին օգտագործելու ֆոնին COVID-19-ի ծանր բարդություններով ընթացքի ռիսկի նվազման մասին տեղեկատվությունը: Դրանք սուր համեմված մարինացված բանջարեղեն են, նախ, պեկինյան կաղամբ:

Այդ կերակրատեսակում նաեւ հայտնաբերել են հակաօքսիդանտներ եւ միացություններ, որոնք նպաստում են իմունիտետի ամրապնդմանը: Այդպիսի միացություններն են սուլֆորաֆանը, ալիցինը, կապսիացինն ու գինգերոլը: Մի շարք բժիշկների կարծիքով՝ այդ նյութերի համադրումը թեթեւացնում է կորոնավիրուսային վարակի ընթացքն ու կրճատում COVID-19-ի ախտանշանների արտահայտվածությունը (հազ, դժվար շնչառություն):

news.am