Հավով և պանրով ռուլետ պատրաստելու համար անհրաժեշտ է.
- Լավաշ – 2 հատ
- Հալած պանիր – 1 հատ
- Հավի կրծքամիս – 0.25 կգ
- Սխտոր – 1-2 ատամիկ
- Ձու – 3 հատ
- Մայոնեզ – 1 տուփ
- Սոյայի սոուս – ըստ ցանկության
- Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը տապակել բուսական յուղով: Սառեցնել և մանր կտրատել:
- Սառեցված պանիրը անցկացնել քերիչով:
- Բաղադրիչներին ավելացնել սոյայի սոուս և մայոնեզ, խառնել:
- Ստացված զանգվածը հավասարապես տարածել լավաշի վրա:
- Ռուլետի նման փաթաթել և մոտ մեկ ժամ դնել սառնարանը:
- Սառելուց հետո կտրատել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը