Վարսակն ամենաօգտակար մթերքների շարքին է դասվում, քանի որ հարուստ է սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վարսակը պարունակում է մանգան, ֆոսֆոր, մագնիում, պղինձ, երկաթ, ցինկ, կալիում, կալցիում, B1, B5, B3, B6 վիտամիններ:
Վարսակի փաթիլները կարող եք օգտագործել նախաճաշին, ինչը կօգնի լավացնել նյութափոխանակությունը, էներգիա ստանալ, վերահսկել ախորժակը: Կայքը ներկայացրել է վարսակի պատրաստման մի քանի բաղադրատոմս:
Բանան, վարսակ, ընդեղեն. բաղադրիչներ
- կես բաժակ վարսակ
- 2 ճաշի գդալ նշի կամ այլ ընդեղենի յուղ
- կես բանան
- կես բաժակ նշի կաթ
- 1 ճաշի գդալ ոչ աղի ընդեղեն:
Պատրաստման եղանակը: Բաղադրիչները լավ խառնեք, տարան ծածկեք, դրեք սառնարանում: Օգտագործեք առավոտյան:
Հապալաս, վարսակ և հնդկական ընկույզ. բաղադրիչներ
- կես բաժակ վարսակ
- կես բաժակ հապալաս
- կես բաժակ կոկոսի կաթ
- 1 թեյի գդալ չիայի սերմեր
- 1 ճաշի գդալ մանրացրած հնդկական ընկույզ:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք, դրեք սառնարանում: Առավոտյան կաթ ավելացրեք, խառնեք և օգտագործեք:
Ազնվամորի, նուշ, կոկոս. բաղադրիչներ
- կես բաժակ վարսակ
- կես բաժակ ազնվամորի
- 1 թեյի գդալ մեղր
- կես բաժակ կոկոսի կաթ
- կես ճաշի գդալ մանրացրած նուշ
- մի փոքր դարչին:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք, բացի կոկոսի կաթից: Տարան պահեք սառնարանում, առավոտյան ավելացրեք կաթն ու օգտագործեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168..am-ը