Բալանսավորված սննդակարգը շատ կարեւոր է տղամարդկանց առողջության պահպանման եւ պոտենցիայի բարձրացման համար: Նման կարծիք է հայտնել հայտնի բժիշկ-սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, «Բժիշկ-սեքսոլոգների մասնագիտական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Եվգենի Կուլգավչուկը (Ռուսաստան):
«Սննդակարգը պետք է նախեւառաջ բալանսավորված լինի. կարեւոր է հետեւել քաշին: Լավ է, եթե ձեր սեղանին կարողանաք սպիտակուցային սնունդ ապահովել. օրինակ՝ ոչ յուղոտ միս, ոստրեր, խեցեմորթ, յուղոտ ձուկ: Պետք է նաեւ կանաչիներ օգտագործել՝ մաղադանոս, սամիթ, կոճապղպեղ եւ նեխուր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Եվգենի Կուլգավչուկը:
Ընդ որում, ըստ մասնագետի, չափազանց կարեւոր է հիշել, որ ժամադրությունից անմիջապես առաջ կուշտ ուտելը, նույնիսկ եթե սնունդը բաղկացած է բացառապես առողջարար մթերքներից, ամենայն հավանականությամբ կնվազեցնի տղամարդու սեռական պոտենցիան:
«Ուժ չի ավելանա, իսկ տղամարդը կարող է «բարեսիրտ անշարժ գույքի» վերածվել: Սննդի մարսումն ինքնապահպանման բնազդի կատեգորիաներից է: Ինքնապահպանման բնազդը միշտ կհաղթի վերարտադրության բնազդին»,- նշել է բժիշկը: