Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Սոնան արձակել է մազերն ու բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, գոտի։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Յուրահատուկ»։