
Նախորդ տարվա նոյեմբերին Լիլուն երկրորդ անգամ մայր է դարձել․ լույս աշխարհ է եկել նրա դուստրը, որին երգչուհին ու ամուսինը տվել են Մարիա անունը։ Վերջին շրջանում երգչուհուն հաջողվել է նկատելիորեն նիհարել, եւ նոր հրապարակված լուսանկարներում Լիլուն ցույց է տվել արդյունքը։
Երգչուհին կրել է սպորտային շորտ ու տոպ։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է։ «Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունը՝ ավելի մեծ։ Լա՞վ եմ ոգեշնչում։ Հա, մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց եւ քաղցրավենիք»,- գրել է նա։