Այս խորհուրդները facebook-ից օգտվելն ավելի հետաքրքիր ու հարմար կդարձնեն։
Կիսվեք այլ օգտատերերի այնպիսի երեք գրառումներով, որոնք ձեզ հետաքրքրում են։ Եթե դրանք այլ անձանց երեխաների լուսանկարներ են, ապա ձեր էջում երեխաների ավելի շատ նկարներ կհայտնվեն։ Եթե կիսվեք տեխնոլոգիաների մասին գրառումներով, ապա կստանաք ավելի շատ նորություններ տեխնոլոգիաների մասին։
5 օրիգինալ գրառում կատարեք միևնույն թեմայի մասին։ Ձեր էջում միանգամից կշատանա այս թեմայով տեղեկատվությունը։
Հետևեք, որպեսզի կենսագրական տվյալներն ակտուալ և բոլորի համար բաց լինեն։ Գործընկերների և ընկերների համար այդպես առավել հեշտ կինի գտնել ձեզ։
Բոլոր ընկերներին դասակարգեք «մոտ ընկերների» և «ծանոթների»։ Այդ դեպքում նորությունների էջում կգտնեք ավելի շատ հետաքրքրող տեղեկություններ։
Ընկերների ցանկից հեռացրեք նրանց, ովքեր գրառումներ, մեկնաբանություններ չեն անում։ Արդյունքում՝ ձեր գրառումներն ավելի շատ կկարդան։ Ինչպե՞ս. նախ facebook-ը ձեր գրառումնեը ցուցադրում է միանգամից մի քանի ընկերոջ, իսկ հետագայում, ըստ նրանց ռեակցիայի (լայքեր, մեկնաբանություններ) դատողություններ անում այն մասին, թե որքանով դա հետաքրքիր կլինի մյուսներին։ Եթե ռեակցիա չկա, facebook-ն այն անհետաքրքիր է համարում։
Մի մոռացեք հավանել, մեկնաբանել մյուսների գրառումները։ facebook-ին դա օգնում է ձեզ ավելի հետաքրքիր նորություններ ներկայացնել։
Թաքցրեք այն ամենը, ինչ ձեզ հետաքրքրում է։ Յուրաքանչյուր գրառման աջ հատվածում «Թաքցնել հրապարակումը» հատված կա։ Այդ դեպքում ավելի հազվադեպ կտեսնեք անցանկալի հրապարակումներ։
Ամսվա ընթացքում մեկ անգամ ստուգեք կարգավորումները և հետևեք, որպեսզի դրանք չփոխվեն։ Բջջային հավելվածներում կարգավորումները հաճախ են փոխվում թարմացման դեպքում։
Միացրեք անվտանգության տարբեր կարգավորումներ, այդ թվում՝ մուտք գործելիս հեռախոսահամարին հաղորդագրություն ստանալը։ Այդ դեպքում ավելի ապահով կլինեք։
Թույլ մի տվեք առանց թույլտվության ինչ-որ բաներ տեղադրել ձեր պատին։
Ցանկանո՞ւմ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ կոնկրետ անձանց մասին։ Նրանց համար առանձին ցանկ կազմեք։
Եթե ցանկանում եք մեծացնել ձեզ հետևողների ցանկը, անջատեք անվտանգության կարգավորումները։ Թույլ տվեք մարդկանց ոչ թե ձեզ ընկերության հայտ ուղարկել, այլ հետևել ձեզ։ Բոլորի համար հասանելի գրառումներ կատարեք, և հետևորդների թիվը կավելանա։
Մի հետևեք այն ընկերներին, ովքեր չափազանց շատ են «աղբ» կիսում։
Մերժեք հրավերները, որոնք ձեզ չեն հետաքրքրում։
Եթե ցանկանում եք, որ ընդունեն ընկերության ձեր առաջարկը, նվազագույնը 10 հանրային գրառում պետք է ունենաք։
Ձախ հատվածում առկա ֆունկցիաները կարող եք փոփոխել՝ ըստ ցանկության։
Աշխատեք գրառումներ կատարել հենց facebook-ում և ոչ թե այլ հավելվածների միջոցով, ինչպես, օրինակ. twitter-ը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը