
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում ոճային երգչուհին վարդագույն հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Երգչուհին կապույտ երկարաճիտներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեուարները։