Տնական շոկոլադ՝ 10 րոպեում. համեղ և շատ բնական
Advertisement 1000 x 90

Տնական շոկոլադ՝ 10 րոպեում. համեղ և շատ բնական

Բաղադրիչներ

  1. Կակաո – 5 ճ/գ
  2. Կարագ – 50 գ
  3. Շաքարավազ – 2 ճ/գ
  4. Կաթ – 0.5 բաժակ

Պատրաստման եղանակը

  1. Կաթը տաքացնել, բայց եռման չհասցնել:
  2. Շաքարավազը և կակաոն խառնել և զգուշությամբ ավելացնել կաթին:
  3. Այնուհետև զանգվածին ավելացնել կարագը:
  4. Ցածր կրակի վրա մոտ 2 րոպե անընդհատ խառնելով՝ եփել:
  5. Տաք շոկոլադը լցնել կաղապարների մեջ և մի քանի ժամ դնել սառնարանի մեջ:
  6. Երկու ժամ անց տնական շոկոլադը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը