
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում ոճային երգչուհին կրում է խոշոր ծաղկավոր պրինտով երկարափեշ զգեստ, որը ոտքերի հատվածում ունի համարձակ բացվածք, ինչն էլ ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Նրա գեղեցիկ հարդարված վարսերը կիսով չափ հավաքված են, երեկոյան վառ շպարով է։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Լավագույնը», «Նրբագեղություն»։