Ճանաչված մարդկանց կառուցվածքը մեզ միշտ հիացնում է: Բոլորս համոզված ենք, որ նրանք մի ամբողջ կարողություն են վատնում գեղեցիկ արտաքինը պահպանելու համար: NEWS.am STYLE-ը որոշեց կոտրել այդ կարծրատիպը եւ ներկայացնել աստղերի պարզ դիետաները, որոնք առանձնակի ծախսեր չեն պահանջում: Եվ այսպես, սաղմոնային դիետա Ջուլիա Ռոբերթսից:
Արթնանալուց հետո խմեք 350 մլ հանքային ջուր՝ առանց գազի:
Առաջին նախաճաշի համար. կես ափսե ջրով պատրաստված վարսակի շիլա, 100 գր. եփված սաղմոն, ոչ քաղցր խնձոր, 350 մլ հանքային ջուր:
Երկրորդ նախաճաշի համար. 250 գր. կոնսերվացրած սաղմոն, հազար՝ զեյթունի ձեթով եւ կիտրոնի հյութով, 350 մլ հանքային ջուր:
Ճաշի համար. 50 գր. հավի կրծքամիս՝ առանց կաշվի, 4-5 կաղին, կես կանաչ խնձոր, 350 մլ ջուր:
Ընթրիքի համար. 100 գր. խորոված սաղմոն, ոչ քաղցր խնձոր, 350 մլ հանքային ջուր: