Ինչ է պետք այս շատ հեշտ պատրաստվող և շատ համեղ աղանդերի համար:
Բիսկվիթի համար
4 հատ ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր:
Հիմք՝ գնդիկների համար
8 ճ/գ խտացրած կաթ, 200 գ կարագ:
Շապիկ՝ գնդիկների համար
Շոկոլադե ջնարակ կոնֆետների համար կամ շոկոլադ (150-200գ) + կարագ, կարելի է օգտագործել նաև գունավոր զարդեր կամ կոկոսի քերուկ:
Փայտիկներ
Ինչպես պատրաստել
Ձվերի վրա ավելացնել շաքարավազ և հարել 15-20 րոպե՝ մինչև սպիտակելը:
Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը, խառնել:
Թխել բիսկվիթը 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում: Բիսկվիթը թխելու ժամանակ ջեռոցը չբացել:
Պատրաստի բիսկվիթը թողնել հանգստանալու (8-12 ժամ):
Բիսկվիթը մանրացնել բլենդերի օգնությամբ:
Առանձին թասի մեջ խառնել կարագը և խտացրած կաթը, ավելացնել մանրացրած բիսկվիթը, խառնել:
Ձևավորել գնդիկներ 2 սմ տրամագծով, մոտ 1 ժամ դնել սառնարանի մեջ:
Այդ ընթացքում հալեցնել շոկոլադը, քիչ-քիչ ավելացնել կարագը, այնպես, որպեսզի ստացվի միջին պնդության զանգված:
Սառնարանից հանել գնդիկները, դրանց մեջ փայտիկներ մտցնել, պատել շոկոլադով և զարդարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը