Երեկույթին շքեղ տեսք ունենալու 5 կանոն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երեկույթին շքեղ տեսք ունենալու 5 կանոն

2016թ. աշուն-ձմեռ սեզոնի նորաձևության միտումներին ծանոթանալու դեպքում Դուք կարող եք զգալիորեն հեշտացնել տարվա կարևորագույն երեկույթի Ձեր զգեստի ընտրությունը՝ այդպիսով ապահովելով ցնցող տեսք:

elle.ru-ն ներկայացնում է ընթացիկ միտումների ամենատպավորիչ տարբերակները:

Փայլեր

Այս միտումն արդեն լիարժեք կերպով ձեռք է բերել «դասականի» կարգավիճակ: Եթե երեկույթի ժամանակ ցանկանում եք կրել փայլերով պատված զգեստ, չմոռանաք մազերի համար նախատեսված փայլուն զարդերի մասին: Նրանք, ովքեր փայլում են իրենց համեստությամբ և պատրաստ չեն ծածկվել փայլերով, կարող են պարզ սև զգեստ կրել՝ դրանց հետ համադրելով փայլուն պայուսակներ և աքսեսուարներ:

940x627_1_6cfbce1ad9f8efb5ddbe76fff58ba1ff940x627_0xc0a839a4_19870978701477991760

Թավիշ

Նորաձևության աշխարհում թավիշը սիրված է բոլորի կողմից՝ սկսած Թոմ Ֆորդից մինչև Վիկտորյա Բեքհեմ: Փափուկ թավշից կարված զգեստից ավելի «հարուստ» ու շքեղ տարբերակ չեք կարող գտնել: Իսկ ինչ վերաբերում է աքսեսուարներին՝ թավշյա զգեստի հետ կարող եք համադրել կաշվից և զամշից պատրաստված կոշիկներ և պայուսակներ:

940x627_1_15d81f02831ca4c748782f8e037965ff940x627_0xc0a839a4_19074048731477991757

Սպիտակեղենային ոճ

Գիշերային զգեստները կորցրել են իրենց առաջնային հատկանիշը, և այժմ դրանք մեծ տարածում ունեն երեկոյան շքեղ զգեստների շրջանում: Սակայն այս միտումը պետք է առավելագույնս զգուշությամբ օգտագործել: Կերպարն ամբողջացնելու համար ընտրեք շքեղ աքսեսուարներ:

940x627_1_ad3872200b814f1e3ec9381aca753e99940x627_0xc0a839a4_873366931477991758

Մետաղի փայլ

Հանգիստ, ազնվական մետաղի փայլը, շողշողացող էֆեկտով ասեղնագործությունը Ձեզ բավականին անմեղ ու էլեգանտ տեսք կհաղորդեն: Նման զգեստ ընտրելը Ձեզ փորձարկումներ կատարելու հնարավորություն կտան. մի սահմանափակեք Ձեր երևակայությունը:

940x627_1_76cc395b7676d8ae88072d0cdc82bd1a940x627_0xc0a839a4_3744523901477991762

Սմոքինգ

Կանացի սմոքինգը համարվում է ամենադասական տարբերակներից մեկը: Սմոքինգ-զգեստը սիրված է այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Էմմա Ուոթսոնը և Ջենիֆեր Լոպեսը: Կերպարն ընդգծելու համար օգտագործեք «ագրեսիվ» աքսեսուարներ:

940x627_1_67fb0a68ef6cfd53fdd0bf1100555bd0940x627_0xc0a839a4_16799941561477991763

Պատրաստեց Անի Գաբուզյանը