Սնկով և սերուցքային պանրով տոստեր
Advertisement 1000 x 90

Սնկով և սերուցքային պանրով տոստեր

Բաղադրիչներ

  1. Սունկ – 250 գ
  2. Սերուցքային կարագ – 2 ճ/գ
  3. Աղ – 1/2 թ/գ
  4. Աղացած սխտոր – 1/2 թ/գ
  5. Սերուցքային պանիր – 200 գ
  6. Հաց – 4-5 կտոր

Պատրաստման եղանակը

  1. Տապակը տաքացնել և հացի կտորները տապակել 1-2 րոպե: Սունկը մանր շերտատել և 6-8 րոպե աընդհատ խառնելով՝ տապակել: Համեմել սխտորով և աղով:
  2. Հացի կտորներին սերուցքային պանիր քսել, վրան դնել պատրաստի սունկը և մատուցելուց առաջ զարդարել մանր կտրատված կանաչիով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը