Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում պատմել է վնասակար սովորություններից հրաժարվելու մասին։
«Ուղիղ 6 տարի առանց ծխախոտի, 15 ամիս առանց ալկոհոլի, ես տարի առանց կալյանի։ Դա, իսկապես, լավ է ու ամբողջ կյանքի համար։ Շնորհակալություն Աստծուն։
Ինչպես ասում են՝ բոլոր հասանելի զվարճանքներից ինձ մնացել է սեփական գերազանցության զգացումն ու շաուրման։ Առայժմ դրա դեմ չեմ կարողանում եւ չեմ էլ պատրաստվում»,- գրել է երգչուհին։