
Մոսկվայում վաճառքի է հանվել 2018 թվականի արտադրության Lamborghini Urus մակնիշի բացառիկ մոդելներից մեկը, որը գնահատվել է 50 մլն ռուբլի:
Ինչպես գրում է Motor.ru-ն, մեքենայի եզակիությունն ու բարձր գինը պայմանավորված են նրանով, որ այն դարձել է առաջին «Ուռուսը», որը մշակել են Mansory թյունինգային ընկերության մասնագետները:
Վաճառքի հանված Lamborghini Urus-ը դարձել է առաջին նախագիծն այս մոդելային շարքի պատմության մեջ, որի ստեղծմանը մասնակցել են գերամանցի թյուներները: Մեքենան պատրաստ լինելուն պես ուղարկվել է Ժնևի ավտոսրահ, որտեղից էլ այն ձեռք է բերել առաջին գնորդը:
Թյուներները Urus-ի թափքը ներկել են ոչ փայլուն մոխրագույնով` այն համալրելով նարնջագույն տարրերով: Բացի այդ, քրոսովերը համալրվել է արտաքին տարբերակիչ տարրերով, որոնք այն առանձնացնում են տվյալ մոդելային շարքից:
Փոփոխությունների ենթարկված քրոսովերը զինվել է 4 լիտր ծավալային, V8 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 650 ձիաուժ: Սեփականատիրոջ խոսքով` երեք տարում մեքենան ընդամենը 2440 կմ տարածություն է անցել: