Գրեթե չի խոսում ու չի շարժվում. 83-ամյա Վյաչեսլավ Զայցեւը հայտնվել է «Модный приговор» հաղորդման ստուդիայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գրեթե չի խոսում ու չի շարժվում. 83-ամյա Վյաչեսլավ Զայցեւը հայտնվել է «Модный приговор» հաղորդման ստուդիայում

«Модный приговор» հաղորդման վերջին թողարկման ընթացքում դատավորի աթոռը կրկին զբաղեցրել է Վյաչեսլավ Զայցեւը։ Նա նախագծի մասնակիցներին երկար տարիներ օգնել է գտնել իրենց ոճը, եւ մայիսի 28-ին կրկին վերադարձել է այն ստուդիա, ուր ժամանակին հաղորդումներ էր վարում։

Մայիսի վերջին շաբաթն ամբողջությամբ նվիրված էր նորաձեւության կայսրին, ինչպես նրան ընդունված է անվանել։ Նրա նորաձեւության տան պատմությունը, հաջողությունը համաշխարահին պոդիումներում, դիզաների հայտնի հաճախորդներն ու նրա անգերազանցելի ձեռնագիրը․ այս ամենն ու շատ այլ հարցեր են քննարել «Модный приговор» նախագծում Զայցեւի գործընկերները։

Նրա աշակերտները եւս ստուդիա են գնaցել ու խոսել այն մասին, թե ինչպես են ծանոթացել նորաձեւության մաեստրոյի հետ, ինչպիսի ղեկավար է նա եղել, հայտնել, որ նրան «շեֆ» են անվանել։ Եվ հիշել են, որ մարդկանց հանդեպ նրա բարությունը սահմաններ չուներ։

Skype-ով կապ է հաստատել Ալեքսանդր Շիրվինդտը։ Արտիստը Զայցեւին երկար տարիների կյանք ու առողջություն է մաղթել, ինչն, իսկապես, հարկավոր է կուտուրյեին։ 2016թ․-ից Վյաչեսլավ Միխայլովիչը ծանր հիվանդ է, նա Պարկինսոնի հիվանդություն ունի, գրեթե դադարել է խոսել, դժվարությամբ է շարժվել եւ պատասխանել, երբ դիմել են իրեն։

news.am