Marketium.ru-ն գրում է, որ կաթի օգտագործումը կարող է որոշ տհաճ խնդիրների պատճառ դառնալ։
- Ցավ որովայնում՝ կաթնամթերքի օգտագործումից անմիջապես հետո։ Մարդկանց մի մասը չի կարողանում յուրացնել լակտոզան։ Սա բավական տարածված խնդիր է։ Կաթի «քաղցր» բաղադրիչն օրգանիզմի կողմից լավ յուրացվում է միայն լակտոզա ֆերմենտի ազդեցությամբ։ Այս ֆերմենտը մեծ քանակով արտադրվում է նորածինների օրգանիզմում, ապա տարիքի հետ գրեթե անհետանում է։ Արդյունքում՝ կաթի յուրացումը դժվարանում է, ինչը որովայնում ցավի պատճառ է դառնում։
- Փքվածություն։ Որպես կանոն՝ այս նշանն ուղեկցում է որովայնի ցավին։ Պատճառը նույնն է՝ լակտոզա ֆերմենտի անբավարար մակարդակ։ Արտահայտվում է կաթ խմելուց մոտավորապես 30 րոպե անց։
- Գազեր։ Լակտոզան հասնում է աղիներ, առաջանում է մետեորիզմ։
- Դիարեա։ Օրերով շարունակվող դիարեան կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմն ի վիճակի չէ յուրացնել լակտոզան։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ լակտոզայի յուրացման անկարողության դեպքում կաթնամթերքի ոչ բոլոր տեսակներն են այսպիսի ռեակցիայի պատճառ դառնում։ Օրինակ՝ սերուցքն ու պանիրը կարող են օրգանիզմի վրա այնպես չազդել, ինչպես կաթը։
- Քոր։ Այս նշանը վկայում է կաթից ալերգիայի առկայության մասին։
- Ակնե։ Կաթնամթերքը մեծ քանակով ճարպի արտադրման պատճառ է դառնում, ինչը հանգեցնում է կարմրության, այտուցների, բշտիկների։
Ուշադրություն։ Տեղեկատվությունը զուտ ինֆորմացիոն բնույթ ունի և չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը, ախտորոշմանը կամ բժշկական մասնագիտական ծառայությանը։ Առողջության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը