«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու նուրբ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում գեղեցկուհին կերպարանք է ընդունել պատշգամբում, ուր արեւի շողերն, ասես, գրկել են նրան։ Լուսինեն կրում է պուտավոր պրինտով երկարափեշ զգեստ, ամառային բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Երկու երեխաների մայրիկի հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել նրան։