Երգչուհի Մարտան, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, պատկերված է որդու հետ։ Նա կրում է բաց երանգի լայն տաբատ, ջինսե վարնաշապիկ, սպորտային ոճային կոշիկներ, պանամա։ Նա նվազագույն շպարով է, մազերն արձակված են։ Հրապարակմանը կից Մարտայի հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ամենաոճային»։