Երեկոյան ոչ բոլոր կերակուրներն են խորհուրդ տրվում ուտել. որոշները կարող են նպաստել ավելորդ քաշի առաջացմանը, մյուսները՝ քնի խանգարմանը:
Երեկոյան ուտելու ցանկություն ունենալու դեպքում սննդաբան Ջեսիկա Քրենդելը խորհուրդ է տալիս կաթնաշոռ ուտել: Այն պարունակում է դանդաղ մարսվող սպիտակուց, որը կարող է բարձրացնել տրամադրությունը: Բացի այդ, Քրենդելը առաջարկում է կաթնաշոռի մեջ դեղձ ավելացնել՝ C վիտամի չափաբաժին ընդունելու համար:
Ընկույզները եւս կարող են ծառայել որպես երեկոյան խորտիկ: Սննդաբան Դերիլ Ջիոֆրեի խոսքով՝ դրանք նվազեցնում են դյուրագրգռվածությունը, նպաստում են քաշի կորստին եւ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Ընկույզները նաեւ օգնում են արյան մեջ գլյուկոզայի ճիշտ հավասարակշռության հասնել: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ընկույզը մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում, ուստի պետք չէ դրանք չարաշահել:
Կիվին եւս կարող է լավ ընտրություն լինել քնելուց առաջ: Սննդաբան Բարբարա Էլիոթը պնդում է, որ միրգը շատ սննդարար է, քիչ կալորիաներ է պարունակում եւ հարուստ է անհրաժեշտ վիտամիններով: Բացի այդ, կիվին կօգնի ավելի հեշտ քնել. այն պարունակում է սերոտոնին, որը հաճախ «երջանկության հորմոն» են անվանում:
Մեկ այլ սնունդ, որը կօգնի դիմանալ մինչեւ նախաճաշը, սննդաբաններն անվանել են «հունական մածուն»: Մարշա Մաքքալլոքն ասել է, որ դրա մեջ պարունակվող կալցիումը կօգնի ավելի արագ ու ավելի լավ քնել, մինչդեռ կազեինը հագեցվածության զգացողություն կապահովի:
news.am