Իտալական Gucci նորաձեւության տանը նոր հանդերձանքի պատճառով մեղադրել են հնդիկ ժողովրդին վիրավորելու մեջ։ Այս մասին հաղորդում է Independent-ը։
Խոսքը՝ ամառային հավաքածուի ծաղկային նախշերով սպիտակ զգեստի մասին է, որը պատրաստված է ավանդական հարավասիական կուրտայի ոճով (ազատ վերնաշապիկ, որը հասնում է ծնկներին, որոնք կրում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք): Ապրանքանիշի կայքում իրի արժեքը 3500 դոլար է:
Համացանցի օգտատերերին զայրացրել է զգեստի դիզայնը, եւ նրանք սկսել են քննադատել այն Twitter-ում: «Gucci-ն հնդկական կուրտ է հորինե՞լ։ Ես կարող եմ գնել այն շուկայում հինգ դոլարով», «Ես չեմ տա դրա համար ավելի քան 200 ռուպի: Ես տասը հատ ունեմ այս իրից», «Չհամարձակվեք վաճառել այն, ինչ պատկանում է իմ ժողովրդին», «Հնդկաստանում նման գումարով դուք կարող եք գնել մի լավ մեքենա», «Ես ոչ մի ցենտ դրա համար չեմ տա», – ասել են նրանք։