Բաղադրիչներ
- Հավ – 500 գ
- Նարինջ – 1 հատ
- Սոյայի սոուս – 2 ճ/գ
- Կարմիր աղացած պղպեղ – 1/2 թ/գ
- Սխտոր – 3 ատամիկ
- Զիրա – 1 պտղունց
- Արևածաղկի ձեթ – 2 ճ/գ
- Աղ – 1.5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Լավ լվանալ նարինջը, չորացնել և կեղևազրկել:
- Քամել հյութը և ավելացնել սոյայի սոուսը, համեմունքները, աղացած սխտորը, աղը և ձեթը:
- Լցնել հավի վրա և թողնել, որ մարինացվի 3 ժամ կամ ամբողջ գիշեր:
- Հետո տեղավորել տապակի մեջ:
- Պատրաստել 40 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը