Ավելորդ քաշից ազատվելը հեշտ չէ, իսկ նոր քաշը պահպանելը եւ կրկին չգիրանալը ավելի բարդ է: Ամերիկացի դիետոլոգները պատմել են՝ ինչ պետք է անել երկու նպատակներին հասնելու համար:
Նյու Յորքից բժիշկ դիետոլոգ Սամանթա Քեսեթին համարում է, որ նիհարելու եւ արդյունքներն ամրապնդելու համար բավական չէ միայն քիչ ուտելը եւ շատ շարժվելը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախ փոխել կենսակերպն ընդհանուր առմամբ եւ հրաժարվել մի շարք վնասակար սովորություններից դարձյալ չգիրանալու համար:
Մասնագետի խոսքով՝ շատ կարեւոր է ձեռք բերել նախաճաշը բաց չթողնելու եւ առավոտյան սպիտակուցով հարուստ մթերք, օրինակ, հնդկաձավարի յոգուրտ եւ ձու ուտելու սովորություն: Երեկոյան, նրա կարծիքով, պետք է զերծ մնալ շատ ուտելուց, քանի որ դա կարող է առաջացնել քնի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել հաջորդ օրը քաղցի զգացողությանը:
Քեսեթին նաեւ խորհուրդ է տալիս ամբողջովին հրաժարվել քաղցր գազավորված ըմպելիքներից, քանի որ այդպիսի ըմպելիքներն ունեն շատ բարձր կալորիականություն, սակայն չեն հագեցնում հագեցվածությանը:
Նրա գործընկեր Սառա Քրիգերը խորհուրդ է տալիս նիհարողներին կենտրոնացնել ուշադրությունը մարմնի արտաքին փոփոխությունների եւ հագուստի չափսի, եւ ոչ կշեռքի թվերի վրա: Նա նաեւ խորհուրդ է տալիս թույլ տալ փոքր քանակությամբ շոկոլադ կամ այլ քաղցրավենիք, եթե ցանկանում եք: Սակայն քաղցր ուտելուց առաջ անհրաժեշտ է օգտագործել սպիտակուցով հարուստ սնունդ եւ բանջարեղեն:
Բացի այդ, եթե մարդն իր մոտ նկատում է վնասակար սննդային սովորություններ, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել հոգեբանի:
Դիետոլոգ Էմի Գորինն իր հերթին նշել է, որ օգտակար է ինչ-որ բան ուտել 3-5 ժամը մեկ անգամ, որպեսզի քաղցի զգացողություն չառաջանա: Սնունդն ընդունելուց առաջ, մասնագետի խոսքով, օգտակար է ըմպել 1-2 բաժակ ջուր: Գորինը նաեւ կոչ է արել ուշադրություն դարձնել ընդեղենին եւ դեսերտներին, որոնք պատրաստված են բացառապես բուսական մթերքի հիման վրա: Ամենակարեւորը, բժշկի խոսքով, բալանսավորված սնվելն է եւ արդյունքին համբերատար սպասելը, ոչ թե ծայրահեղացված եւ կարճաժամկետ դիետաները: