Որոշ մթերքներ մենք օգտագործում ենք բավական հաճախ՝ անգամ չկասկածելով, թե որքան վնասակար են դրանք։
Հալվա
Սննդաբան Օլգա Դեկերը Instagram-ում նշել է, որ առողջության եւ կազմվածքի համար վնասակար մթերքների ցուցակում առաջինը հալվան է։ Դրանում ավելացնում են շատ շաքար, ուստի դրա 100 գրամը պարունակում է 522 կիլոկալորիա։ Բարձր կալորիականության պատճառով այն կարող է հեշտությամբ դառնալ ավելորդ քաշի պատճառ։ Որպես այլընտրանք Դեկերը խորհուրդ է տալիս գնել առանց շաքարի հալվա։
Թխվածքաբլիթ
Վնասակար մթերքների ցուցակում երկրորդը թխվածքաբլիթն է։ Այն, ինչպես եւ հալվան, խիստ կալորիական է, չէ՞ որ դրանում պարունակվում են բազմաթիվ ճարպեր, շաքար եւ սպիտակ ալյուր։ Ավելին, թխվածքաբլիթը նպաստում է ինսուլինի մակարդակի բարձրացմանը, որը խոչընդոտում է նիհարելուն։
Պատրաստի կակաո
Եվս մեկ վնասակար մթերք է փաթեթով պատրաստի կակաոն։
«Նման կակաոն օգուտ չի տալիս, որովհետեւ դրանում ածխաջրերի պարունակությունն ավելին է, քան թարմ քամված հյութիում, քան փաթեթավորված հյութում եւ անգամ ավելին է, քան գազավորված ըմպելիքում»,- ասել է Դեկերը։
Նրա կարծիքով՝ «ճիշտ» կակաոն պատրաստվում է կաթով, կակաոյի փոշուց՝ սահմանափակ շաքարի ավելացմամբ։