Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։ Դերասանուհին, ի դեպ, կոչ է արել չքաղաքականացնել դրանք։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ շապիկի հետ։ Անին սպորտային կոշիկներ է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Որ դու այնքան շատ ես ամենուր, բայց չկաս․ բարեւ սիրելս»։