Ըմպելիք, որը կօգնի կարճ ժամանակահատվածում վերականգնել առողջությունը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ գազարի, բազուկի, խնձորի համադրությունը կօգնի բարելավել առողջական վիճակը:
Բաղադրիչներ
- բազուկ
- երկու գազար
- խնձոր:
Ինչպես պատրաստել
Լվացեք, կեղևը մաքրեք, մանրացրեք, քամեք հյութը:
Ավելի թարմ համ ստանալու համար կարող եք լայմ կամ կիտրոն ավելացնել:
Ինչու է հարկավոր օգտագործել այս ըմպելիքը
- Կարող է օգնել կանխարգելել լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների առաջացումը, դրական ազդեցություն է ունենում խոցի առկայության դեպքում:
- Օգտակար է թոքերի համար, կանխարգելում է սրտի հիվանդությունների առաջացումը, զարկերակային ճնշման բարձրացումը:
- Ամրացնում է իմունային համակարգը:
- Օգտակար է աչքերի հոգնածության, չորության դեպքում:
- Օգնում է ազատվել մկանային ցավերից, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո առաջացող ցավից:
- Օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, լավացնում աղիների աշխատանքը:
- Օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից:
- Թեթևացնում է դաշտանային ցավերը:
- Օգտակար է ալերգիայով տառապողներին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը