Բաղադրիչներ
- Հացահատիկային հաց – 2 կտոր
- Ձու – 2 հատ
- Ավոկադո
- Մաղադանոս – 2 ճյուղ
- Լայմ – 0.5 հատ
- Չիլիի փաթիլներ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Ավոկադոն պատառաքաղով տրորել, խառնել կտրատված մաղադանոսի և լայմի հյութի հետ, ավելացնել աղ և պղպեղ:
- Հացը պատրաստել տոստերում: Ձվածեղ պատրաստել:
- Հացի վրա տարածել ավոկադոյի խյուսը, դնել ձվածեղը և չիլիի փաթիլներ ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը