Բաղադրիչներ
- Կաթ – 1.5 բաժակ
- Ձու – 2 հատ
- Ալյուր – 1 բաժակ
- Պանիր – 150 գ
- Աղ – 1 թ/գ
- Շաքարավազ – 1 թ/գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Բուսական յուղ – 2 ճ/գ
- Սամիթ – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Տաք կաթը խառնել շաքարավազի, աղի և ձվերի հետ: Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել զանգվածին:
- Այնուհետև ավելացնել մանրացված կանաչին և բուսայուղը:
- Լավ խառնել և երկու կողմից տապակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը