Աղցան պատրաստելիս գլխավորը սոուսն է. 5 բաղադրատոմս, որոնցով կարող եք փոխարինել մայոնեզը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աղցան պատրաստելիս գլխավորը սոուսն է. 5 բաղադրատոմս, որոնցով կարող եք փոխարինել մայոնեզը

Cookook.ru կայքը ներկայացրել է մի քանի բաղադրատոմս աղցան պատրաստելու համար։

Թթվասերով սոուս աղցանի համար

smesous-0

Բաղադրիչներ

100 գրամ թթվասեր

2 թեյի գդալ մանանեխ

1 թեյի գդալ լայմի կամ կիտրոնի հյութ

կանաչ թթու խնձորի կեսը

նեխուրի արմատի ¼ մասը

սամիթ

Պատրաստման եղանակը

Մանրացրեք խնձորը, ավելացրեք կիտրոնի հյութ։ Նեխուրը մանրացրեք։ Խառնեք բոլոր բաղադրիչները։

 

Վարունգով սոուս

123918821_3925311_ogyrechnii_soys

Բաղադրիչներ

2 թարմ վարունգ

100 գրամ փափուկ հալած պանիր

2 ճաշի գդալ խիտ թթվասեր

1-2 պճեղ խնձոր

ցանկացած կանաչի

Պատրաստման եղանակը

Վարունգը մանրացրեք, ավելացրեք սխտորը, կտրատած կանաչին, թթվասերը և պանիրը։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։

 

Կոճապղպեղով սոուս

imbirnyiy-sous

Բաղադրիչներ

200 գրամ ոչ յուղոտ թթվասեր

2 թեյի գդալ մանանեխ

1 թեյի գդալ մանրացված իմբիր

սամիթ

Պատրաստման եղանակը

Մանր կտրատեք սամիթը։ Մանրացրեք իմբիրը։ Խառնեք բոլոր բաղադրիչները և թողեք 30 րոպե։

 

Սոուս լոռամրգով

klukva_sous1

Բաղադրիչներ

100 մլ կեֆիր

սառեցված լոռամրգի

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

2 թեյի գդալ ձիթապտղի յուղ

կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոռամրգին խառնեք բլենդերում կեֆիրի հետ։ Ավելացրեք պղպեղը, կիտրոնի հյութը, ձիթապտղի յուղը, խառնեք։ Թողեք 15-20 րոպե։

 

Ընկույզով սոուս

slivocho-orehovy-sous-2

Բաղադրիչներ

200 գրամ անյուղ կաթնաշոռ

¼ բաժակ հնդկական ընկույզ

5 թեյի գդալ մանրացված ծովաբողկ

1 թեյի գդալ կիտրոնի հյութ

մանրացված պղպեղ՝ ըստ ցանկության

կեֆիր՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացրեք ընկույզը, ծովաբողկը և կիտրոնի հյութը։ Լավ խառնեք և թողեք 15 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը