Ի՞նչ մթերքներ չարժե օգտագործել կաթնաշոռի հետ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մթերքներ չարժե օգտագործել կաթնաշոռի հետ

Որոշ մթերքներ չարժե օգտագործել կաթնաշոռի հետ, հավաստիացնում է քաշը նվազեցնելու գծով մասնագետ Պավել Իսանբաեւը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այն մարդիկ, ովքեր շաքարի բարձր մակարդակի հետ կապված խնդիրներ ունեն, չպետք է կաթնաշոռը համադրեն պարզ ածխաջրերի հետ, օրինակ՝ մուրաբայի, մեղրի, հասած բանանների։

Մասնագետի խոսքով՝ ավելի լավ է կաթնաշոռին ավելացնել կանաչի, բուլղարական տաքդեղ կամ ընտրել ավելի բարձր ճարպայնությամբ կաթնաշոռ, գոնե հինգ տոկոսանոց։ Եվս մեկ առողջ տարբերակ է կաթնաշոռը մեկ բաժին բանջարեղենի՝ կաղամբի կամ կանաչեղենի հետ ուտելը։ Մասնագետը բացատրել է, որ բջջանյութը կնվազեցնի ինսուլինային պատասխանը։

news.am