Ճարպակալման դեմ կենսաակտիվ հավելումներն անարդյունավետ են: Այս մասին կայում են ավելի քան 150 հետազոտություններ, որոնք հրապարակվել են Obesity ամսագրում:
ԿԱՀ շուկան ամեն տարի բազմամիլիարդանոց եկամուտներ է բերում: Սակայն այդ արտադրանքը չի ենթարկվում որակի եւ արդյունավետության ստուգման, ինչպես սովորական դեղերը:
Դրանք հաճախ պարունակում են թաքնված վտանգավոր բաղադրիչներ, որոնք կարող են փոխազդել այլ դեղերի հետ:
Նոր գիտական աշխատության մեջ գիտնականները ԿԱՀ օգտագործման 315 հետազոտությունների մետաանալիզ են անցկացրել:Պարզվել է, որ դրանց ճնշող մեծամասնությունը վատ որակ է ունեցել:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մոտ 52 ուսումնասիրություն, որոնք թույլ են տալիս դատել որոշակի ԿԱՀ արդյունավետության մասին:
Միայն 16 ուսումնասիրության արյդունքներն են խոսել ոչ մեծ արդյունավետության մասին:
Դրանց թվում եղել են հավելումները կանաչ թեյի, լինոլենաթթվի եւ կոֆեինի հետ:
Մետաանալիզը չի հայտնաբերել նիհարեցման համար արդյունավետ այլընտրանքային մեթոդներ, այն դեպքում, երբ այսօր բժշկությունն ավելի արդյունավետ մեթոդներ ունի՝ ֆարմակոթերապիան եւ բարիատրիկ վիրաբուժությունը օգնում են ազատվել մարմնի զանգվածի 5-35%-ից: