Ինչպես հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը․ Մասնագետի խորհուրդներ
Advertisement 1000 x 90

Ինչպես հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը․ Մասնագետի խորհուրդներ

Շատ մարդիկ ավելորդ քաշ ունեն եւ ոչ մի կերպ չեն կարողանում նիհարել, քանի որ շատ քաղցր են սիում: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս ձգտումը: Սննդաբան Ռուջուտա Դիվեկարը (Հնդկաստան) այս մասին մի քանի խորհուրդներ է տվել։

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է սովորել բնական սովը տարբերել սննդի նկատմամբ անցողիկ ձգտումից, որն առավել հաճախ հոգեբանական ծագում է ունենում: Շատ դեպքերում մարդիկ քաղցրն ուտում են երեւակայական սովի պատճառով, սովորաբար այդ պահին նրանք կուշտ են լինում: Դրանից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր հետեւել օրգանիզմում հեղուկի մակարդակին եւ լավ քնել:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս ուտել տնական թթուներ` պրեբիոտիկներ, որոնք նպաստում են աղիքներում օգտակար մանրէների աճին, ինչը, իր հերթին, օգնում է պահպանել արյան մեջ գլյուկոզայի ճիշտ մակարդակը եւ նվազեցնել քաղցրի հանդեպ ձգտումը:

Սննդակարգում մեկ այլ լավ լրացում կլինեն լոբազգիները, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ բջջանյութով, որոնց շնորհիվ մարդը ավելի երկար է կուշտ մնում եւ շաքարի ավելի քիչ կարիք է ունենում:

news.am