Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աննան գունավոր շորտ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, սպիտակ մարզակոշիկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց, մատանիներ։ «Երբեմն ուզում ես փախչել իրականությունից եւ հայտնվել բնության գրկում»,- հրապարակումը մկենաբանել է նա։