«Հայրիկ, իսկ ինչո՞ւ ես դու հենց Կատյային մատանի նվիրել». Տիմատիի դուստրը հարցրել է «Холостяк» նախագծի հաղթողի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հայրիկ, իսկ ինչո՞ւ ես դու հենց Կատյային մատանի նվիրել». Տիմատիի դուստրը հարցրել է «Холостяк» նախագծի հաղթողի մասին

Մայիսի վերջին կայացել է «Холостяк» նախագծի եզրափակիչը։ Տիմատին կատարել է իր ընտրությունը՝ նախապատվություն տալով Եկատերինա Սաֆարովային։ Մոդելն ու ռեփերը պարբերաբար ներկայանում են հանրությանը, իսկ Եկատերինան հարցազրույցներ է տալիս իրենց հարաբերությունների մասին։ Եվ մինչ երկրպագուները գուշակում են՝ արդյոք զույգը հանդիպո՞ւմ է, Տիմատիի դուստրը շփոթեցրել է ռեփերին։

Երաժիշտն Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որն Ալիսան ձայնագրել է հենց նրա համար։ «Հայրիկ, իսկ ինչո՞ւ դու հենց Կատյային մատանի նվիրեցիր, ոչ թե ինձ»,- հարցրել է աղջիկը։ «Առավոտը սկսվել է բարդ հարցերով»,- արձագանքել է Տիմատին։ Ի դեպ, Ալիսան խոսում է յոթ կատար ադամանդով զարդարված մատանու մասին, որը 300 000 դոլարով պատրաստվել էր Ջեյքոբ Արաբոյի հայտնի ոսկերչական տան կողմից։