
2004-ին Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հանդիպել են «Տեր և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Իսկ 10 տարի անց (օգոստոսի 23-ին) զույգը գաղտնի պսակադրվել է Ֆրանսիայում գտնվող Միրավալ ամրոցում:
Եվ հիմա, Հոլիվուդի սուպերաստղերը որոշել են մի փոքր ուշացումով նշել իրենց հարսանիքի օրվա երկրորդ տարեդարձը Բեվերլի Հիլզի հյուրանոցում: Ինչպես հայտնում է US Weekly պարբերականը, նրանք երկուսով էին, համեստ ճաշեցին, նույն հյուրանոցում անցկացրեցին գիշերը և հաջորդ օրը մեկնեցին, ոչ մի աղմկոտ հավաքույթ զույգը չէր ուզում կազմակերպել: Նույնիսկ պապարացիները չգիտեին, թե որտեղ են նրանք ու ինչ են անում: Ամեն ինչ գաղտնի էր»:
Զույգը վեց երեխա ունի՝ 15-ամյա Մեդդոքսը, 12-ամյա Պակսը, 11-ամյա Զախարան, 10-ամյա Շայլոն ու ութամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը: