
Skims ապրանքանիշը ներքնազգեստ, գիշերազգեստ եւ հանգստի համար հագուստ է պատրաստել ԱՄՆ կանանց հավաքականի համար։ Instagram-յան էջում Քիմը հայտնել է, որ համագործակցության նախաձեռնությունը պատկանում է Team Usa-ին։ Օլիմպիական հագուստի հավաքածուն համապատասխանում է Skims-ի մինիմալիստական ոճին, ավելացված են օլիմպիական սիմվոլիկա եւ ազգային դրոշը։ Առաջինը հագուստը փորձել են ֆուտբոլիստուհի Ալեքս Մորգանը, լողորդուհի Հեյլի Անդերսոնը, բասկետբոլիստուհի Էյժա Ուիլսոնը, թեթեւ ատլետներ Սքաութ Բասեթն ու Դալայա Մուհամադը։