Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին Մարինկան սպիտակ տոպ է կրում, որը համադրել է կապույտ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Պատահականների շարքից»,- հրապարակումը մեկնաբանել է նա։