Քաղաքային կյանքը լի է գեղեցկությամբ՝ ռոմանտիզմ, առեղծված, էներգիա: Արևը ծագելուն պես աղմուկն արթնանում է. մեծահասակները շտապում են աշխատանքի, ուսանողները` համալսարաններ, երեխաները` դպրոց, իսկ մթնշաղի հետ միասին ամեն ինչ փոխվում է. վառվում են գիշերային պայծառ լույսերը և քաղաքն ընկնում է խորհրդավոր մթնոլորտի մեջ:
Ներկայացնում ենք տաղանդավոր նկարիչների կտավներ, որոնք պատկերել են մեծ քաղաքի ռիթմը:
Ջրաներկային ռեալիզմ՝ ֆրանսիացի նկարիչ Թիերի Դյուվալից
Մեծ քաղաքի դինամիկա՝ ամերիկացի նկարիչ Ջերեմի Մանից
Վառ գույներ՝ բրիտանացի նկարիչ Ռիչարդ Մաքնեյլից
Քաղաքային անցուդարձ՝ լիբանանցի նկարիչ Քել Գաջումից
Գիշերային քաղաքի լույսերը՝ Ալեքսեյ Բուտիրսկու նկարներում
Պատրաստեց Անի Գաբուզյանը