Հայկոն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երաժիշտը պատկերված է իր ու երգչուհի Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի հետ։ Հայկոն ջերմ գրկել է որդուն։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն երաժիշտը մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «Լոռի», «հայր ու որդի»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Հրաշքներ», «սիրուն տղա Արման»։