«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն լողազգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Արդեն սկսում եմ տխրել, որ ամառը շուտով կավարտվի»,- հրապարակումը մակագրել է Լուսինեն, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել։