«Կեսօրյա տապն այնքան հիասքանչ է, որ ֆիլտրեր հարկավոր չեն». Մարգարիտա Պոզոյանի ամառային կերպարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կեսօրյա տապն այնքան հիասքանչ է, որ ֆիլտրեր հարկավոր չեն». Մարգարիտա Պոզոյանի ամառային կերպարը

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին վառ վարդագույն զգեստ է կրում։ Մարգարիտան հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Կեսօրյա տապն այնքան հիասքանչ է, որ ֆիլտրեր հարկավոր չեն»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։