Ի՞նչ բացվածքի, գույնի ու դետալների լողազգեստ ընտրել հանգստի մեկնելիս. այս ամռան թրենդներն ու անտիթրենդները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ բացվածքի, գույնի ու դետալների լողազգեստ ընտրել հանգստի մեկնելիս. այս ամռան թրենդներն ու անտիթրենդները

Արեւ, ամառ, շոգ… իսկ սա նշանակում է, որ արդեն հանգստի մեկնելու ժամանակն է, իսկ եթե ձեր ամառային հանգստի նախընտրելի տարբերակը ծովն է,  կամ, օրինակ, Սեւանը, ապա ճիշտ պահն է կղմնորոշվել, թե ինչ լողազգեստ գնել դրա համար: Ինչպես հագուստի ցանկացած դետալ, լողազգեստը եւս ժամանակի ընթացքում ենթարկվում է որոշակի թրենդային չափանիշների: Թե որոնք ենք 2021 թ-ի ամռան ամենանորաձեւ տարբերակները, իսկ որոնք՝ արդեն ոչ արդիական, NEWS.am STYLE-ը պարզել է ոճաբան Գայանե Գեւորգյանից: Նա նաեւ խորհուրդ է տվել, թե ինչպես ճիշտ ընտրել լողազգեստ:

Ինչպե՞ս ընտրել լողազգեստ

Գայանեն առանձնացրել է երեք կանոնորոնցով առաջնորդվելով կարող եք ընտրել ձեր մարմնին ու ճաշակին հարմար տարբերակներ.

«Առաջնահերթ՝ անպայման փորձեք լողազգեստը, այն պիտի մաքսիմալ հարմարավետ լինի:

Կանոն երկուս՝ որոշեք, թե մարմնի որ հատվածն եք ուզում քողարկել, որը՝ ընդգծել:

Հիշեք կարեւոր կանոնը՝ մարմնի որեւէ հատվածին ուշադրություն գրավելու համար կարող եք օգտվել դետալներից՝ բացվածք, պրինտ, վալաններ եւ այլն»:

Այս տարվա թրենդային տարբերակները

Այս տարի թրենդային են միանգամից մի քանի ոճի լողազգեստներ՝ կախված, թե ինչի վրա եք ուզում շեշտը դնել եւ մարմնի որ հատվածն ընդգծել:

Ահա՝ դրանցից մի քանի օրինակ.

Այլեւս ակտուալ չեն՝

Ժապավեններ, շրջազգեստներ, փոռեր՝ սրանք այս տարվա անտիթրեներն են:

«Սրանք 2020-ի ակտուալ տարբերակներն են, որոնք այս տարի համարվում են անտիթրենդ, ու ցանկալի է, որ աջիկները կտրվեն այս տեսակի լողազգեստներից: Առհասարակ, հիմնականում անտիթրենդ են դառնում այն իրերը, որոնք ինչ-որ ժամանակ նորաձեւության մեջ «բում» են գրանցում, սակայն հետո կորցնում են իրենց ակտուալությունը»,-նշեց ոճաբանը:

news.am