Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը լողազգեստներ արտադրող Andie Swim ապրանքնանիշի հետ համագործակցում է դրա հիմնադրման պահից։ Ապրանքանիշի գովազդային նոր արշավում դերասանուհին նկարահանվել է դուստրերի՝ Ռումերի, Սքաութի եւ Տալուլայի հետ։ Դեմին նաեւ ապրանքանիշի ներդրողն է ու ստեղծագործական խորհրդատուն։
«Միասին» անվանումով արշավը նկարահանվել է Իստ-Հեմփթոնում գտնվող նրա բնակարանի այգում։ Andie Swim-ի հավաքածուում ներառված են տարբեր տեսակի միագույն լողազգեստներ։ Ապրանքանիշը նշուն է, որ «միավորում է տարբեր սերունդների»։