«Ողջույն, 28». բալիկի սպասող Մարտայի եթերային կերպարն ու նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ողջույն, 28». բալիկի սպասող Մարտայի եթերային կերպարն ու նոր ֆոտոշարքը

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Երիտասարդ մայրիկը դառնում է 28 տարեկան։

Ծննդյան օրվա առիթով Մարտան նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել եւ հիացրել հետեւորդներին։ Երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նկարահանման համար վարդագույն զգեստ է ընտրել, արձակել մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ողջույն, 28»,- հրապարակումը մակագրել է Մարտան։ «Փայլում եք», «սիրուն ու եթերային», «չքնաղ գեղեցկուհի»,- գրել են հետեւորդները։